1 мин.

Քեյնին մեծ ապագա է սպասվում. Քարրիկ

Քեյնին մեծ ապագա է սպասվում. Քարրիկ

Անգլիայի ազգային հավաքականի և Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Մայքլ Քարրիկը կիսվել է, իր տպավորություներով, Տոտենհամի հարձակվող Հարի Քեյնի խաղի վերաբերյալ: Քարրիկը նշել է, որ Հարին «ժամանակավոր աստղ չէ»: Հիշեցնենք, որ Քեյնը ընթացիկ մրցաշրջանում գլխավորում է ԱՊԼ-ի ռմբարկունրի ցուցակը 19 գոլով:«Իմ կարծիքով Քեյնը ուղակի անհավատալի լավ է խաղում: Եթե համեմատենք նրա այժմյա խաղը մրցաշրջանի սկզբի խաղի հետ ապա կտեսնենք, թե ինչ առաջընթաց է ապրել ֆուտբոլիստը: Հարին այն ֆուտբոլիստներից չէ, ոքեր գովեստի խոսքեր լսելուց հետո սկսում են էլ չաշխատել իրենց վրա, ընդհակառակը Հարին էլ ավելի է կատարելագործել իր խաղը և դրա վառ ապացուցը այն է, որ հրավիրվեց ազգային հավաքական: Իմ կարծիքով նա ավելիին կհասնի, եթե շարունակի նույն ձևով»:Armredevils.do.am